Ռաֆայել Նազարյանը հավատում է իր թիմին

ռնnazaryan-vs-shirak-320x2131Վաղը կայանալիք ֆուտբոլի 2015-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, հանդիպելով լրագրողներին, հայտնեց, որ հավատում է իր թիմին:

«Վնասվածքով ոչ մի ֆուտբոլիստ չունենք, խաղացողները լավ մարզավիճակում են: Գիտենք, որ խմբի ֆավորիտը Ֆրանսիայի ներկայացուցիչներն են, բայց խաղալու ենք միայան հաղթանակի համար, մեզ երեք միավոր է անհրաժեշտ: Ֆրանսիացիների դեմ հանդես կգանք հավասարակշռված` ոչ միայն պաշտպանվելով, այլև` հարձակվելով: Դժվար կլինի, եթե զիջենք խաղի ընթացքում: Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք Ֆրանսիայի թիմի խաղը, ֆուտբոլիստները լավ գիտակցում են, որ մրցելու են հզոր թիմի դեմ: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, չեմ կարծում, որ մրցակիցն առավելություն ունի: Վստահ ենք մեր ուժերին: Չեմ ուզում ինքնագովազդ ստացվի, բայց որպես մարզիչ հավատում եմ մեր թիմին: Դարպասապահը կլինի Արսեն Բեգլարյանը: Մեկնարկային կազմը որոշված է, բայց անուններ չեմ նշի »,- ասաց Նազարյանը:

Tags: , ,