Անցկացվել է ԼՂՀ բոչիայի երրորդ բաց առաջնությունը

IMG_38842013թ. հոկտեմբերի 3-7-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում երիտասարդ հաշմանդամների միջև անցկացվեց ԼՂՀ բոչիայի երրորդ  բաց առաջնությունը:

Առաջնությունն անցկացվում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: Կազմակերպիչներն էին` Ստեփանակետի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Առաջնությանը մասնակցեցին յոթ թիմեր ՀՀ-ից  և ԼՂՀ-ից:  ՀՀ-ից մասնակցելու համար թիմեր էին ներկայացրել «Հայկական Ճամբար», «Լիարժեք կյանք», «Էխո» ակումբները:

Առաջնությունն անցկացվեց միջազգային կանոնների համաձայն:

Մարզիկներն իրենց ուժերը չափեցին թիմային և անհատական պայքարում:

Թիմային պայքարում հաղթող դարձավ ԼՂՀ “Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական Կենտրոն-3” թիմը, երկրորդ տեղը գրավեց “Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական Կենտրոն-1” թիմը, համառ պայքարում երրորդ տեղը գրավեց “Լիարժեք Կյանք-2” թիմը:

Անհատական մրցապայքարում հաշմանդամ մարզիկները մրցում էին երեք ֆունկցիոնալ դասակարգերում` BC1, BC4, open class.

BC1-ում մրցանակային տեղեր զբաղեցրեցին`

I տեղ` Սպարտակ Ալթունյան (ԼՂՀ, Ստեփանակերտ)

II տեղ` Էդմոնդ Շաբոյան (ՀՀ, Երևան)

III տեղ` Սուրեն Մաղաքյան (ՀՀ, Ստեփանավան):

BC4-ում `

I տեղ` Իռա Սահակյան (ԼՂՀ, Ստեփանակերտ)

II տեղ` Նվեր Միրզոյանը(ՀՀ, Ստեփանավան)

III տեղ` Սուրեն Մաղաքյան (ՀՀ, Ստեփանավան):

open class-ում`

I տեղ` Արմեն Մարտիրոսյան (ԼՂՀ, Ստեփանակերտ)

II տեղ`  Ռոբերտ Ալավերդյան(ԼՂՀ, Ստեփանակերտ)

III տեղ` Նարա Սարգսյան (ԼՂՀ, Ստեփանակերտ):

Մրցանակային տեղեր գրաված թիմերն ու  մարզիկները ԼՂՀ Կառավարությանն Առընթեր սպորտի պետական կոմիտեի կողմից ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ:

Նմանատիպ առաջնությունների անցկացման նպատակն է նպաստել հաշմանդամային մարզաձևերի (այս պարագայում բոչիայի) մասսայականացմանը և զարգացմանը: Ինչպես նաև հաշմանդամ մարդկանց շրջանում քարոզել ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Բոչիան սպորտաձև է մարդկանց համարովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նևրոլոգիական խնդիրներով: Խաղում են գնդերով, համապատասխան նշագծումով` 12,5մ×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին:

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա