Թուրքիան չի աջակցում Ալ Քայիդային. Ահմեդ Դավութօղլու

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում իր դանիացի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի կերպ չի աջակցում Ալ Քայիդա խմբավորմանը և թույլ չի տվել նրանց հատել թուրք-սիրիական սահմանը: «Ոչ ոք չի կարող Թուրքիային նման գործողությունների մեջ կասկածել, քանի որ Թուրքիան հանդիսանում է ահաբեկչության դեմ պայքարող երկրներից մեկը»,-նշել է Դավութօլուն:

Թուրքական արտգործնախարարը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունելու սիրիացի փախստականներին: «Սիրիական կառավարությունը ռմբակոծում է սեփական քաղաքները, ոչ ոք չի կարող քննադատել այն երկրին, որը ընդունում է նրանց, ովքեր փախչում են սիրիական իշխանություններից»: Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայ դժգոհ է այն արձագանքից, որը միջազգային հանրությունը ցուցաբերեց սիրիական փախստականների խնդրի նկատմամբ: «Սա միայն մեկ երկրի խնդիրը չէ, այլ ամբողջ մարդկության խնդիրն է: Փախստականների հարցը միջազգային հանրության ուսերի վրա պետք է լինի: Մենք պետք է ավելացնենք սիրիացիներին տրվող հումանիտար աջակցությունը, այլապես նրանց հոսքը դեպի հարևան երկրներ կավելանա»,-ասել է արտգործնախարարը:

Tags: