Գնում ենք կրկնակի հանցագործությունը կանխելու։ Հոկտեմբերի 9-ին Մաշտոցի պուրակից դեպի «Ծածկած շուկա» բողոքի երթի մեկնարկից առաջ հավաքվածներին ասաց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը։
«Մենք երկար սպասեցինք շուկայի ճակատագրի վերաբերյալ իշխանությունների արձագանքին։ Ստացանք միայն քար լռություն կամ կցկտուր պատասխաններ։ Մինչ նրանք քննարկում են, սեփականատերն արդեն թեկուզ ոչ պաշտոնապես, բայց բացել է շուկան։ Մեր շարժումն իր պարտքն է համարում կանխել այնտեղ կատարվող ապօրինությունը։ չենք բացառում բախումները։ Մենք գիտենք՝ ուր ենք գնում եւ ինչու»,- ասաց ակտիվիստը։
Շուկայի մոտ այս պահին հավաքվել են պատգամավորին սատարող ակցիաների մշտական մասնակիցները եւ ոստիկաններ, որոնք սպասում են ակտիվիստներին։ Շուկայի մոտ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։


