Սաուդյան Արաբիայում սեփական դստերը՝ 5-ամյա Լամային, բռնաբարած և դաժանորեն սպանած քարոզիչ Ֆեյհան էլ Ղամդին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման և պարտավոր է վճարել 270 հազար դոլար դրամական տույժ՝ այսպես կոչված արյան գումար: Ամբաստանյալի փաստաբանը նշել է, որ տղամարդը այս հանցանքի համար մտրակի 800 հարված է ստացել, իսկ այժմ էլ պարտավոր է արյան գումարը վճարել նախկին կնոջը՝ երեխայի մորը: Սակայն վերջինս դժգոհ է դատարանի որոշումից և որպես փոխհատուցում 2 մլն 700 հազար դոլար է պահանջում: «Ռադիկալը» հայտնում է, որ որպես հանցակից պատժի է արժանացել Ֆեյհանի երկրորդ կինը՝ դատապարտվելով 10 ամսվա ազատազրկման և մտրակի 150 հարվածի:
2011 թվականի դեկտեմբերի 25-ին փոքրիկ Լաման հիվանդանոց էր տեղափոխվել բազմաթիվ կապտուկներով և այրվածքներով, կրծքավանդակի և ձախ ձեռքի կոտրվածքով և ուղեղի ցնցումով: Մի քանի ամիս անց երեխան մահացել էր: Լամայի հայրը՝ հեռուստատեսությամբ կրոնական մեկնաբանություններով հանդես եկող քարոզիչ Ֆեյհանը, նշել էր, որ աղջկան բռնաբարել է, քանի որ կասկած է ունեցել, որ նա կույս չէ:
