Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է ուխտագնացության դեպի Մեքքա

gulԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է այս տարի ուխտագնացություն՝ հաջ կատարել դեպի մուսուլմանական սրբավայրեր՝ Մեքքա և Մեդինա: «Հաբերլերը» գրում է, որ այսպիսով Գյուլը կդառնա Թուրքիայի առաջին նախագահը, որը մեկնել է հաջի: Ուխտագնացության շրջանը կարել է բացված համարել:

Իսլամի համաձայն` հաջ կատարելու պատմությունը սկսվում է Ադամից և Խևայից (Եվա), երբ նրանք, վտարվելով դրախտից, կանգնեցին Արաֆաթ լեռան վրա։ Արարողության մյուս մասը կապվում է Իբրահիմի (Աբրահամ) զոհաբերության արարողության հետ, երբ Իբրահիմը Ալլահի կամոք կատարեց կենդանու զոհաբերությունը։

Ցանկացած մուսուլման կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է կատարի հաջ դեպի Ալլահի տուն, եթե նա այդ հնարավորությունն ունի։ Ուխտավորների հատուկ հագուստը կոչվում է իհրամ։ Իհրամը հագնում են հատուկ հատկացված տարածքում՝ Մեքքայի մոտակայքում։ Եթե ուխտավորը ուխտագնացությունը կատարում է ինքնաթիռով, ապա նա հագնում է իհրամը մինչև թռիչքը։

Մուսուլմանները հավատում են, որ հաջը տալիս է շատ օգտակար պտուղներ ինչպես այս կյանքում, այնպես էլ հաջորդում։