Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք է թողել:Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 և 5.45 մմ տրամաչափի 111 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Tags: ոստիկանություն
