Դիվանագետի ձերբակալության համար Նիդեռլանդները ներողություն է խնդրել Ռուսաստանից

hagueՆիդեռլանդները ներողություն է խնդրել Ռուսաստանից հանգստյան օրերին Հաագայում ռուս դիվանագետի ձերբակալության կապակցությամբ:

Արտաքին գործերի նախարար Ֆրանս Տիմերմանսը չորեքշաբթի հայտնել է, որ հետաքննության արդյուքնում պարզվել է, որ շաբաթ օրը Դմիտրի Բորոդինի ձերբակալությունը Վիեննայի կոնվենցիայի ազգերի միջև դիվանագիտական հարաբերությունների՝ ներառյալ դիվանագիտական անձեռնմխելիության խախտում է եղել:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ խախտման համար Նիդեռլանդները ներողություն է խնդրում Ռուսաստանի դաշնությունից:

Այնուամենայնիվ Տիմերմանսը նշում է, որ ինքը հասկանում է այն ոստիկաններին, որոնք ձերբակալել են Բորոդինին:

Հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրները շարունակում են բանակցությունները ստեղծված իրավիճակի շուրջ:

 

Tags: ,