Ադրբեջանի առաջին նախագահը 21 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցել է ընտրություններին

5Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցել է Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրություններին, հաղորդում է “Հագին” կայքը:

 

“1992թ.-ից հետո ես առաջին անգամ եմ մասնակցում ընտրություններին և ուրախ եմ, որ իրացնում եմ ընտրական իմ իրավունքը”, -ասել է Մութալիբովը:

Հարցին, թե ում օգտին է քվեարկել, նա չի նշել: “Ես չեմ ասի, թե ում օգտին եմ քվեարկել: Կասեմ միայն, որ իմ ձայնը տվել եմ երկրի զարգացումը և միջազգային ասպարեզում նրա բարձր հեղինակությունն ապահովող թեկնածուներից ամենահայտնիին և ամենարժանիին”, -ասել է Մութալիբովը:

Այազ Մութալիբովը Ադրբեջանի նախագահի պաշտոնում հանդես է եկել 1990-1992թթ.-ին:

 

 

Tags: