“Ենի Ազերբաջան” կուսակցությունը հայտարարել է նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի հաղթանակի մասին

100900052913Իշխող “Ենի Ազերբաջան” կուսակցությունը հայտարարել է հոկտեմբերի իննի նախագահական ընտրություններում  իր առաջնորդի,  երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակի մասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  իշխող կուսակցության փոխնախագահ  Ալի Ահմեդովը: Նա քվեարկիողների մասին կոնկրետ թվեր չի հայտնել, բայց ասել է, որ Ալիևը համոզիչ հաղթանակ է տարել:Ահմեդովը ասել է, որ ընտրությունները ժողովրդավարական են եղել և ոչ մի լուջ խախտում չի եղել:

 

Tags: ,