Կամչատկայի արևելքում գտնվող Կլյուչևսկի սոպկա հարբուխը 6 կմ-անոց մոխրասյուն է արտանետել:
ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով, դա երկրորդ նման արտանետումն է մեկ օրում. չորեքշաբթի 5 կմ-անոց ևս մեկ արտանետում է եղել: Մոխրամպը տարածվել է հրաբխից արևելք: Ինչպես մասնագետներն են նշում, Կամչատկայի ծոցի մոտակայքում բնակավայրեր չկան:
Կլյուչևսկի սոպկան, որի բարձրությունը 4,8 հազար մ է, Եվրասիայի տարածքի ամենակտիվ հրաբուխներից է : Վերջին շրջանում այդ հրաբխի ուժեղ ժայթքում է արձանագրվել 1994-ին:
Tags: հրաբուխ