Ճապոնական JAL - Boeing 787 Dreamliner ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան` զուգարանի անսարքության պատճառով: Ինքնաթիռը թռիչքից 2 ժամ անց վերադարձել է, քանի որ զուգարանների համար պատասխանատու համակարգը խափանվել է: Հիմա մասնագետները փորձում են դրա պատճառը պարզել:
Ի դեպ, տարվա սկզբին ողջ աշխարհի ավիաընկերությունները հրաժարվել են այդ ինքնաթիռը շահագործել` հաճախակի խափանումների պատճառով: Օրինակ` հունվարին ճապոնական ANA ընկերության Dreamliner –ը արտակարգ վայրէջք կատարեց ակումուլյատորի բռնկման պատճառով, իսկ օգոստոսին կրկին ճապոնական JAL ընկերության Dreamliner –ը օդանավակայան վերադարձավ թևի դեֆեկտի պատճառով:
Tags: օդագնացություն