Հյուսիսային Կորեան ավարտել է 2000-ականների կեսերին սկսած հրթիռների հենակայանի կառուցումը, որը գտնվում է Չինաստանի սահմանից ոչ հեռու: Հենակայանը Պեկտուսան լեռների շրջանում է տեղակայված: Տեղանքի նման ընտրությունը Չինաստանի մոտիկության հանգամանքով է պայմանավորված, քանի որ ԱՄՆ-ի կամ էլ Հարավային Կորեայի ուժերի կողմից հարված հասցնելը բավականին բարդանում է:
Հարավային Կորեայի կառավարական աղբյուրի համաձայն, այդ հենակայանում մեծ քանակությամբ ստորգետնյա հորատանցքեր կան միջին ու մեծ հեռահարությամբ հրթիռների արձակման համար:
Tags: ԿԺԴՀ