Հյուսիսային Հնդկաստանում ուխտագնացներով բեռնատարն անդունդն է գլորվել.զոհվել է 20 մարդ , 35-ը տարբեր վնասվածքներ են ստացել:
Ողբերգությունը տեղի է ունեցել Խոշիարպուր քաղաքի մոտ, 380 կմ երկրի մայրաքաղաքից հյուսիս: Տեղի ոստիկանության սպայի խոսքերով, բեռնատարի արգելակներն են խափանվել: Մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել և բեռնատարն ընկել է անդունդը:
Հնդկաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան ավելի քան 110 հազար մարդ է զոհվում: Հնդկաստանի ճանապարհները աշխարհում ամենավտանգավորն են համարվում:
Tags: ավտովթար