ՌԴ քաղաքական ղեկավարությունը դիտարկում է նոր օրենքի ընդունման հնարավորությունը, որի համաձայն, համասեռական ծնողները հարկադիր կարգով կզրկվեն սեփական երեխաների խնամակալության իրավունքից: Օրենքի նախագծի տեքստում, որը հրապարակվել է Պետդումայի կայքում, ասվում է, որ ՌԴ իշխանությունները հնարավոր է “ոչ ավանդական սեքսուալ հարաբերություններ” ունեցող ծնողներից երեխաներին վերցնելու լրիվ իրավունք ստանան: Նոր օրինագծի հեղինակները վստահեցնում են, որ ՌԴ Ընտանեկան օրենսգրքի մեջ նման փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը բացատրվում է ավելի վաղ ընդունված համասեռական հարաբերությունների քարոզն արգելող օրենքի պահանջից: Որպես նոր օրենքի ընդունման պատճառաբանություն բերվում են նաև ամերիկացի Մարկ Ռեգներուսի հետազոտությունների արդյունքները.2012-ին նա պարզեց, որ լեսբուհի-մայրերի երեխաները հասուն կյանքում ավելի հաճախ են հիվանդանում ու ավելի քիչ են վաստակում, քան հետերոսեքսուալ զույգերի երեխաները: Քաղաքական գործիչ Ալեքսեյ Ժուրավլյովն էլ, որը պաշտպանում է օրենսդրական նորարարությունը, հայտարարել է, որ համասեռականները չպետք է երեխաներ դաստիարակեն, քանի որ դա երեխաներին ավելի շատ վնաս ու ապրումներ է պատճառում, քան որբությունը:
Tags: համասեռականություն
