Արքայազն Ջորջի լույս աշխարհ գալու կապակցությամբ նրա ծնողները` Քեյթն ու Ուիլյամը, որոշել են իրենց համեստ բնակարանից փոխադրվել Անգլսիի 20-սենյականոց առանձնատուն: Սակայն, այնպես ստացվեց, որ վերջին անգամ մեծ նորոգում այնտեղ կատարվել է 1960-ականներին, դրա համար էլ, մինչև տեղափոխվելը, նրանք որոշեցին այն կարգի բերել: Լուրջ վերակառուցում էր նախատեսվում. դրա համար շինարարական կազմակերպություններին 1,5 մլն ֆունտ վճարվեց, որի մեծ մասը` պետական գանձարանից: Սակայն, ինչ վերաբերում է ներքին հարդարանքին ու կահավորմանը, ապա դա թագավորական ընտանիքը սեփական գրպանից վճարեց: Ընդ որում, նորոգումը շատ ավելի թանկ կլիներ, եթե թագուհու առատաձեռնությունը չլիներ,որը մեծ թուլություն ունի սեփական թոռան ու նրա որդու հանդեպ:
Թագուհին մեծահոգաբար նրանց թագավորական հավաքածուից ցանկացած կահույք ու կտավներ ընտրելու հնարավորություն տվեց,որոնք բրիտանական թագավորական ընտանիքը հավաքել է 500 տարի:
Tags: Եղիսաբեթ թագուհի