Վարդան Մինասյան. «Խմբից դուրս գալու մեր հնարավորությունները փոքր են, բայց կան»

վմimagesՎաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն  աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում խաղ է անցկացնելու Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Եվ ահա, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Նա նշեց, որ Սոֆիայում կայացած մրցակիցների առաջին խաղում Հայաստանի ընտրանին սադրանքների զոհ  է դարձել, եղել է նաև կարգապահության խնդիր, իսկ վաղվա խաղում մեր թիմը միայն կենտրոնանալու է, որ իր օգտին հաղթական հաշիվ արձանագրի:

«Հրավիրել էինք 20 ֆուտբոլիստի: Մասիս Ոսկանյանի մասնակցությունը վնասվածքի պատճառով հարցական է: Մյուսները պատրաստ են խաղին: Կառլեն Մկրտչյանը վերջին խաղերում իր թիմում չի խաղում, բայց նրա ֆունկցիոնալ վիճակը բավարար է: Խմբից դուրս գալու մեր հնարավորությունները փոքր են, բայց կան: Բացի այդ, մենք ունենք վարկանիշային խնդիրներ: Պետք է ձգտենք հայտնվել երրորդ զամբյուղում: Բուլղարացիները շատ ագրեսիվ են խաղում: Դրա շնորհիվ նրանք այս պահին խմբի երկրորդ տեղում են:»,- ասաց Մինասյանը։

Tags: , ,