Ջամիլ Հասանլին պահանջել է նոր ընտրություններ անցկացնել Ադրբեջանում

3Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համախմբող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից ներկայացված նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին դատարան է դիմել՝ վիճարկելու հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Ըստ դրանց՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է 84,57% ձայն: Հասանլին պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:

 

Հասանլիի կարծիքով՝ քվեարկության ընթացքում “ընտրախախտումենրը այնքան շատ են եղել, որ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր կամքը”:

 

Ըստ ընդդիմադիրների՝ ընտրությունների ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչները, տեղական իշխանությունները, բյուջետային կազմակերպությունների աշխատակիցները զանգվածաբար խախտել են օրենքը՝ իրականացնելով “կառուսելներ”, քվեաթերթիկների լցոնումներ, հնարավորություն են տվել բազմակի քվեարկությունների: Շատ ընտրատեղամասերում դիտորդներին չեն ներկայացրել ընտրությունների արդյունքների արձանագրությունները:

 

Հասանլիի խոսքով՝ երկրում հերթական անգամ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում:

 

Ընտրությունների արդյունքների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար ընդդիմությունը որոշել է հոկտեմբերի 12-ին Բաքվում հանրահավաք անցկացնել:

 

Tags: