Ոստիկանության տվյալներով՝ Չինաստանում սպանվել է հայտնի վանական, որը կարևոր դերակատարություն ուներ տիբեթյան բուդդիզմը արևմուտք տանելու գործում:
Ոստիկանությունը Weibo միկրոբլոգինգի կայքի պաշտոնական էջում տեղեկացրել է, որ Բրիտանիայի քաղաքացի Տարափ Շերտափ Ակոնգին սպանել են հինգշաբթի Սիչուան նահանգի Չենդու քաղաքում իր զարմիկի ներկայությամբ:
Ըստ տեղեկությունների՝ այդ գործով երեք կասկածյալներ են ձերբակալվել, իսկ սպանությունը տեղի է ունեցել ֆինանսական հարցերով վեճի արդյունքում:
Ակոնգը ծնվել է Տիբեթում 1940թ-ին, իսկ 1959թ-ին որպես փախստական հեռացել է այդտեղից: Նա Շոտլանդիայում հիմնադրել էր Սամյե Լինգ կոչվող մենաստանը:
Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Տիբեթի մասնագետ Ռոբի Բարնեթը հայտնում է, որ վանականը հայտնի է եղել և´ իր սոցիալական, և´ հոգևոր գործունեությամբ:
Նրա տեղեկություններով՝ վանականը օժանդակում էր Տիբեթի և այլ երկրների գյուղացիների, գյուղական համայնքների բարեկացության հաստատմանը և շատ լավ դիվանագիտական ձիրք ուներ ու լավ հարաբերություններ էր հաստատել Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Tags: Չինաստան
