Միջնակարգ կրթության ծրագրում սեռերի հավասարության առարկա են մտցնելու: Ֆրանսիայում կրթության ու կանանց իրավունքների գծով նախարարն առաջարկել է դասընթացների համար ցանցային ռեսուրսներն օգտագործել: Այդպիսով պաշտոնյաները փորձում են կոտրել պատմության տարբեր ժամանակաշրջաններում կնոջ ու տղամարդու կերպարների ու դերերի վերաբերյալ եղած կարծրատիպերը: Բացի այդ, քաղաքական գործիչներն իրենց առջև խնդիր են դրել աղջիկների մեջ մաթեմատիկայի, ֆիզիկայի ու սպորտի նկատմամբ հետաքրքրություն սերմանել.նրանց խոսքով, առաջներում դրանք գերազանցապես տղամարդկանց հատուկ առարկաներ էին համարվում: Նրանք կարծում են, որ երիտասարդությունը չպետք է մնա հասարակության անցյալի մոդելի շրջանակներում, երբ սեռային պատկանելությունը հսկայական նշանակություն ուներ:
