Եվրոպացի օրենսդիրները մարդու իրավունքների բարձրագույն մրցանակը շնորհել են պակիստանցի դպրոցական Մալալա Յուսաֆզաիին, որին անցած տարի փորձել էին սպանել թալիբանները:
Եվրոպական պառլամենտը հինգշաբթի հայտարարել է, որ 16-ամյա Մալալան կստանա 50,000 եվրո (65,000 դոլար) Սախարովի անվան մրցանակ: Միացյալ -նահանգների գաղտնի տեղեկատվություն հրապարակած Էդվարդ Սնոուդենը և բելառուսցի բանտարկված այլախոհների մի խումբ ևս առաջադրված էին այդ մրցանակի համար:
Մրցանակը համարվում է Եվրոպայի բարձրագույն մարդու իրավունքների մրցանակը: Այս մրցանակը նախկինում ստացել են Նոբելյան խաղաղության մրցանակակիրներ Աուն Սան Սու Չժին և Նելսոն Մանդելան:
Tags: ԵՄ, Մալալա
