Վերջերս Թուրքիայում վարչապետ Թայիփ Էրդողանի հրապարակած «ժողովրդավարացման փաթեթի» համաձայն՝ նախատեսվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: Ահա Ժողովրդա-հանրապետական կուսակցության Մանիսայի պատգամավոր Հասան Օրենը թուրքական խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել զիվծառայության ժակետը 4 ամիս սահմանելու վերաբերյալ:
Թուրքական «Ռադիկալի» փոխանցմամբ՝ խորհրդարանին ներկայացված առաջարկում նշվում է, որ համալսարանական երիտասարդներին իրենց կյանքի ամենաբեղուն շրջանում աշխատանքային և հասարակական կյանքից երկար ժամանակով կտրելը կարող է պատճառ դառնալ նրանց հետագա պլանների խափանման: Պատգամավորը ընդգծել է նաև, որ եթե պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվի, ապա կպակասի նաև վճարի միջոցով բանակից խուսափող երիտասարդների թիվը:
Tags: թուրքիա
