Թուրքիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Թուրքիան և Ֆրանսիան քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 11-ին Ստամբուլում երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր թեման կդառնան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը:
Նշենք, որ Թուրքիան եվրոպական մեծ ընտանիքին անդամագրվելու համար իր բանակցությունները պաշտոնապես սկսել է 2005 թվականից, սակայն մինչ օրս չի կարողացել հասնել իր նպատակին Հայոց ցեղասպանության հարցի, Հյուսիսային Կիպրոսի խնդրի և ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված տարաձայնությունների պատճառով:
Tags: Թուրքիան, Ֆրանսիան
