Մահացել է պատգամավոր Ալբերտ Քոչարյանը

231568181381388300Երեկ՝ հոկտեմբերի 9-ի կեսօրին, հետ երկարատեւ հիվանդության, վաղաժամ կյանքից հեռացավ Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, գործունյա եւ աշխույժ, 13 տարիների պատգամավոր Ալբերտ Քոչարյանը:

Նա ծնվել էր 1967թ., Իրանի մայրաքաղաք՝ Թեհրանի հայաբնակ Մաջիդիե (Զեյթուն) քաղաքամասում: Նախնական կրթությունը ստացել էր հայոց ազգային դպրոցներում, ապա բարձրագույնը շարունակել Թեհրանի «Էլմ-օ-Սանաթ» համալսարանի էլեկտրական ճարտարագիտության ֆակուլտետում՝ ստանալով էլեկտրոէներգիա ճյուղի լիսանս:
Հինգ տարի աշխատել է ԻԻՀ Գիտությունների նախարարության Էներգիաների հետազոտությունների կենտրոնում, իսկ վերջին 14 տարին՝ Էներգետիկայի նախարարության ենթակա Գիտահետազոտական եւ ճարտարագիտական «Մոշանիր» կենտրոններում:
Ալբերտ Քոչարյանը էներգիայի խնայողության և ղեկավարման մասնագետ էր եւ այդ բնագավառում հանդես է եկել բազմաթիվ գիտական հոդվածներով եւ իրագործել նախագծեր:
Նա Իրան-Հայաստան Բարեկամության Միության հիմնադիր անդամներից էր:
1986 թ.-ից անդամակցել է Հայ համալսարանականների ընդհանուր միության, ուր 6 տարի վարչության անդամ է եղել, 2 տարի՝ նախագահ: Անդամակցել է նաեւ ՀՄՄ «Նաիրի» միության՝ երկու շրջան վարչության անդամ եւ հիմնադիրներից է եղել նույն միության Ուսանողական բաժանմունքի:
2006 թ.-ից Մաջիդիե քաղաքամասի Թաղային խորհրդի անդամ է եղել՝ մի քանի շրջան ստանձնել ատենապետի պաշտոնը:
2000 թ.-ից, չորս շրջան անընդմեջ, Զեյթուն քաղաքամասի հայ բնակչության կողմից ընտրվել է որպես ԹՀԹ Պատգամավորական ժողովի պատգամավոր: 2009թ. անդամակցել է ՊԺ Կազմակերպչական հանձնաժողովին:
Նրա հիմնական կարգախոսն էր՝ Մտածե՛նք անկախ, Խոսե՛նք ճշմարիտ, Գործե՛նք արդար…
Նա մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում ժողովրդի կողմից իրեն տրված ձայնի նկատմամբ, այդ մասին նա իմասնավորի շեշտում էր իր վերջին ասուլիսում, որը կհրապարակենք մոտ ապագայում:
Ալբերտ Քոչարյանի վաղահաս եւ տխուր կորստի առիթով մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի հորը՝ Թեվան Քոչարյանին, նրա հարազատներին, բարեկամներին ու ընկերներին, Զեյթուն քաղաքամասի եւ ինչու չէ նաեւ Թեհրանի ողջ հայության՝ ազնիվ զավակ, սիրելի բարեկամ, հարազտ ընկեր, աշխույժ գործընկեր ու պատգամավոր կորցնելու համար:
Հուղարկավորությունը կկատարվի կիրակի, հոկտեմբերի 13-ին:
Հողը թեթեւ լինի վրան.
iranahayer.com
Tags: