Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը հավատացյալներին կոչ է արել աղոթել Միջին Արևելքում խաղաղության հաստատման համար, քանի որ այդ հողերում է ծնվել Հիսուս Քրիստոսը: Պապը ամեն չորեքշաբթի տեղի ունեցող հավաքի ժամանակ դիմել է հավաքվածներին, որոնք չնայած անձրևին եկել են Սուրբ Պետրոսի հրապարակ: «Ձեզ կոչ եմ անում աղոթել խաղաղության արքա Հիսուսի ծննդավայրում՝ Միջին Արևելքում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Լիբանանում և սրբազան հողերում խաղաղության հաստատման համար»,-ասել է Պապը:
«Պոստա» կայքի հաղորդմամբ՝ արգենտինացի Հռոմի պապը առողջություն է մաղթել վերջերս վիրահատության ենթարկված Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներին:
Tags: Հռոմի պապ Ֆրանցիսկ
