Գերմանիան մեկ անգամ ևս նախազգուշացրել է Ուկրաինային ազատել բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, եթե ոչ ապա հնարավոր է Եվրոպական միությունը երկրի հետ չստորագրի ազատ առևտրի պայամանագիր:
Տիմոշենկոն պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով յոթ տարի ազատազրկման է դատապարտվել: ԵՄ-ն նրա դեպքը դիտարկում է որպես քաղաքականապես մոտիվացված և զգուշացրել է, որ նոյեմբերին Կիևի հետ ազատ առևտրի պայմանագիր չի ստորագրի, եթե Տիմոշենկոն շարունակի մնալ բանտում: Գերմանիան առաջարկել է նրան մարդասիրական նկատառումներով ազատ արձակելուց հետո ուղարկել Բեռլին նրա մեջքի խնդիրները բուժելու նպատակով:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հինգշաբթի ունեցած զրույցից հետո՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն կոչ է արել Կիևին լուծել Տիմոշենկոյի հարցը, քանի որ իրենք աջակցում են դեպի Եվրոպա Ուկրաինայի ուղուն:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան նշել է, որ իշխանությունները լուծումներ են փնտրում:
Tags: գերմանիա