Իլհամ Ալիևը արդեն հանդես է եկել հետընտրական ելույթով, թեև ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել

Իլհամ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հենվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների վրա, շտապել է վերընտրված նախագահի կարգավիճակում ելույթով հանդես գալ:

“Ես շնորհակալ եմ հարազատ ժողովրդին, ով ինձ վստահել է և նախագահի պաշտոնում կրկին ընտրել է ինձ: Ուզում եմ վստահեցնել Ադրբեջանի ժողովրդին, որ շարունակելու եմ ծառայել հարազատ ժողովրդին, միշտ պաշտպանելու եմ Ադրբեջանի պետական շահերը”,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը այնուհետև “թվարկել է հաջողությունները”, որոնք, ըստ Ալիևի, Ադրբեջանում գրանցվել են իր ղեկավորման վերջին 10 տարվա ընթացքում:
Համաձայն ԿԸՀ-ի նախնական տվյալների`Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 85%-ը:

Tags: