ԱՄՆ-ի Կոնգրեսում ժամանակը կանգ է առել

o_834821ԱՄՆ-ի Կոնգրեսում ժամանակը  բառի բուն իմաստով կանգ է առել: Հանրահայտ “Օհայո” ժամացույցը, որն ամերիկյան Կոնգրեսում է գտնվում, բյուջետա-ֆինանսական ճգնաժամի “զոհ” է դարձել.սլաքները կանգ են առել, իսկ մեխանիզմը լարել պարզապես չեն կարող: Այդ աշխատանքը կատարող աշխատակիցները ևս հազարավորների պես հարկադիր արձակուրդում են:

3 մ բարձրություն ունեցող ժամացույցը հայտնի է նրանով, որ դրա կողքին են սենատորները մամլո-կոնֆերանսներ անցկացնում: Ժամացույցը Կոնգրեսի վերին պալատի սրահ տանող մուտքերից մեկի կողքին է դրված: Այն ավելի քան 200 տար առաջ ստեղծել է ֆիլադելֆիացի ժամագործ Թոմաս Վոյթը: Սկզբում ժամացույցը սենատի հին շենքում էր, իսկ ներկայիս տեղում այն հայտնվել է 1859-ին:

Ժամացույցի հետ կապված լեգենդներից մեկն ասում է, որ “չոր օրենքի” տարիներին սենատորները հաճախ ժամացույցի տուփի մեջ էին պահում սպիրտային խմիչքներով շշերը: Սակայն, ինչու է ԱՄՆ խորհրդանիշով` բրոնզե արծվով զարդարված ժամացույցն ամերիկյան նահանգներից մեկի անունով կոչվում` ոչ ոք չգիտի:

 

Tags: