Կենտրոնական Եվրոպայում արտակարգ ծառայությունները մաքրում են ձնե ցիկլոնի հետքերը: Ավստրիայի արևմուտքում ընդամենը կես ժամում ձնակույտեր են գոյացել, ոստիկանությունը տասնյակ ՃՏՊ-ներ է գրանցել: Վթարներում կան տուժածներ:
Նման իրավիճակ է ստեղծվել Շվեյցարիայի կենտրոնական շրջաններում: Տեղի իշխանությունները վարորդներին կոչ են անում առժամանակ հրաժարվել անձնական տրանսպորտով ուղևորություններից, չնայած օդերևութաբանները տեղեկացրել են, որ ուրբաթ արդեն ձյունը կհալչի: Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն, այս տարի Եվրոպայում վերջին տասնամյակի ամենացրտաշունչ ձմեռն է լինելու:
Tags: տեղումներ
