Վատիկանը հետ է կանչում ոսկուց, արծաթից ու բրոնզից պատրաստված 6200 հուշամեդալները, որոնք Հռոմում վաճառվել են Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսի ընտրվելուց հետո: Բոլոր մեդալների վրա Հիսուսի անունը սխալով է դրոշմված. Այն սկսվում է լատիներեն “Էլ” տառով, ինչի արդյունքում “Հիսուս”-ը կարդացվում է “Լեսուս”: Բնականաբար, հավաքորդները չեն կամենա նման “սխալից” բաժանվել:
