Ֆրանսիացի իրավապաշտպանները դատի են տվել ՆԳ նախարար Մանյուել Վալսին, որը գնչուների մասին ոչ հաճո հայտարարություն էր արել: Համապատասխան հայց է ներկայացվել ռասիզմի դեմ ու ժողովուրդների բարեկամության շարժման անունից: Նրանց կարծիքով, “Վալսի հայտարարությունը հակասում է նրա իսկ զբաղեցրած պաշտոնին, որը պետք է հանրապետության արժեքների պահպանման դիրքերում կանգնած լինի”:
Նրանցից բացի, նախարարների կաբինետի որոշ անդամներ պահանջել են, որ այդ գործին միջամտի նաև նախագահ Օլանդը: Սակայն, պետության ղեկավարը մտադիր չէ մասնակցել այդ բանավեճին, առավել ևս` պատժել Վալսին:
Սեպտեմբերի վերջին ՆԳ նախարար Վալսը հայտարարեց, որ հարկավոր է գնչուների մեծամասնությանը արտաքսել երկրից, քանի որ “ նրանց կենսակերպը լրջորեն տարբեր է մերինից ու ինտեգրումն այստեղ չի օգնի: Նրանց մեծամասնությանը պետք է սահմանից այն կողմ ուղեկցել”,ասել է նա ու հավելել, որ նրանցից քչերը կարող են մնալ Ֆրանսիայում:
Եվրամիությունն իսկույն արձագանքել է այդ հայտարարությանը և Ֆրանսիային պատժամիջոցներով սպառնացել.”Ամեն անգամ, երբ խոսքը հասնում է բյուջեի անցքին` գնչուներին են հիշում: ”,-ասել է հիմնարար իրավունքի ու քաղաքացիության գծով ԵՄ-ում արդարադատության կոմիսար Վիվիան Ռեդինգը:
Tags: գնչուներ