ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատական հայտարարությամբ են հանդես եկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:
“Ընտրողների մասնակցության բարձր մակարդակը վկայում է Ադրբեջանի ժողովրդի՝ ժողովրդավարական գործընթացներին հակվածության մասին: Այդուհանդերձ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացության համաձայն՝ քվեարկության օրվա բոլոր փուլերում լուրջ խնդիրներ և թերություններ են արձանագրվել, այդ թվում՝ ինքնաարտահայտման և խաղաղ հավաքների ու միավորումների անցկացման, չի ապահովվել հավասար մրցակցային դաշտ բոլոր թեկնածուների համար, ինչն Ադրբեջանը պետք է կատարեր միջազգային իր պարտավորություններին համապատասխան: Բացի այդ, պետք է լուրջ երաշխիքներ տրամադրվեն առ այն, որ կբավարարվեն քաղաքացիների՝ ընտրախախտումների վերաբերյալ բողոքները”,- ասված է հայտարարության մեջ:
Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հաշվի առնել միջազգային հանրության առաջարկությունները և քայլեր ձեռնարկել ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության համար:
