Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղակայված Նոբելյան կոմիտեն որոշում է կայացրել, թե ով է արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին: ՄԱԿ-ին աջակցող Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը Սիրիայում քիմիական զենքի պահեստների և արտադրական հիմնարկների ոչնչացման գործում կարևոր դեր խաղալու համար
կարժանանա այս բարձրագույն մրցանակին: Այս մասին ժամեր առաջ հայտարարել է Նոբելյան կոմիտեն:
Անցած ամիս ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացած պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2014 թվականի կեսերը պետք է ոչնչացվեն Սիրիայում առկա քիմիական զենքի պաշարները: Պաշտոնական Դամասկոսը տվել է իր համաձայնությունը:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը թուրք դիվանագետ Ահմեդ Ուզյումջուի ղեկավարությամբ դեկտեմբերի 10-ին կազմակերպվելիք արարողության ժամանակ կստանա 1,25 միլիոն դոլարանոց Նոբելյան Խաղաղության մրցանակը:
Tags: Նոբելյան Խաղաղության մրցանակակիր