Հրապարակվել է Մոսկվայի օդանավակայանից հեռանալուց հետո Էդվարդ Սնոուդենի առաջին լուսանկարը:
Ազգային անվտանգության գաղտնի տեղեկություններ հրապարակած Սնոուդենը ստացել է Սեմ Ադամսի անվան գործընկերության հետախուզության մեջ անկեղծության մրցանակ:
Լուսանկարը հրապարակվել է այն նույն օրը, երբ նրա հայրը՝ Լոն Սնոուդենը, ժամանել է Ռուսաստան իր որդուն տեսակցելու համար:
Նկարում ժպտացող Սնոուդենի կողքին կանգնած է Մեծ Բրիտանիայում Վիկիլիկսի լրագրող Սարա Հարիսոնը, որը Սնոուդենին Հոնգ Կոնգից տարել էր Մոսկվա և նրա համար ապաստան ձեռք բերել:
Մրցանակաբաշխության ճշգրիտ վայրը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել Մոսկվայում:
Մրցանակը յուրաքանչյուր տարի հանձնվում է հետախուզության ոլորտում աշխատող մարդկանց, որոնք ընդդիմանում են հավաքագրված տեղեկությունների չարաշահմանը:
Մրցանակը նախկինում ստացել են Վիկիլիկսի հիմնադիր Ջուլիան Ասանժը և Բրիտանիայում հետախուզական ոլորտում թարգմանիչ Քեթրին Գանը, որը հրապարակել էր, որ Ամերիկան անօրինական է գործել 2003թ-ին Իրաք ներխուժելու հարցում:
Tags: Սնոուդեն
