Թուրքիայում Հեղափոխական ժողովրդական ազատագրություն կուսակցություն- ճակատի երիտասարդական թևի դեմ հարուցված դատական գործի շրջանակներում ձերբակալված 18 երիտասարդներից մեկը հանդիսացող լրագրող Սամի Մենթեշը պատմել է բանտում անցկացրած ամիսների մասին: Մենթեշը, հերքելով իրեն ներկայացված մեղադրանքը, նշել է, որ «բացարձակապես կապ չունի որևէ խմբավորման հետ»: Մենթեշը իրեն համարելով աշխարհում ամենաերիտասարդ ձերբակալված լրագրողը՝ խոսել են այն անարդարությունների մասին, որոնց ենթարկվել է: «Իմ տան խուզարկության ժամանակ հայտնաբերեցին Ժամանակակից իրավաբանների միության ուսանողական կոմիտեի որոշ փաստաթղթեր, սակայն դատական գործում դրանք գրանցեցին որպես ինչ-որ խմբավորման թղթեր: Երբ խուզարկության ժամանակ ցանկացած կանչել իմ փաստաբանին, ապա ինձ թույլ չտվեցին դա անել՝ պատճառաբանելով, թե կարող եմ ռումբ պայթեցնել»,-պատմել է երիտասարդը:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ արդեն 9 ամիս բանտում գտնվող լրագրողը պահանջում է իրեն արդարացնել և ազատ արձակել: «Ցավոք՝ Թուրքիայում լրագրողների ճակատագիրը բանտն է: Բանտերը լրագրողների համար դիտվում են որպես ստաժավորման տեղ: Արդեն 9 ամիս է, ինչ ձերբակալված եմ և մտածում եմ, որ այս ստաժը պետք է ավարտվի»,-նշել է Սամի Մենթեշը:
Tags: թուրքիա
