Իտալիայում ուսանողները բողոքի ցույցերին են դուրս եկել

italyԻտալիայում ուսանողները հրապարակ են դուրս եկել՝ բողոքելով կրթությանը բավարար միջոցներ չհատկացնելու և կրճատումներ անելու դեմ: Գլխավորապես Հռոմում, ինչպես նաև իտալական մյուս քաղաքներում լիցեյների և համալսարանների ուսանողներից կազմված խմբերը բողոքի երթեր են անցկացրել: Հռոմի ուսանողությունը քաղաքի գլխավոր հրապարակ է դուրս եկել «Ձեզ տրված ժամանակը ավարտվել է», «Ավել ժամանակ չկա», «Այժմ ամեն ինչ հետ ենք վերցնում» կարգախոսներով: Նրանք նաև իրենց դժգոհությունն են հայտնել իտալական կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի Տորինո և Լիոն քաղաքների միջև արագընթաց գնացքի երթուղուի է բացել:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ քայլերթի ընթացքում ուսանողները պաստառներ են բացել «Գրվում է դպրոց, բայց կարդացվում է ապագա» վերտառությամբ: Լիցեյի ուսանողների միության ազգային մակարդակով առաջնորդ Դանիելե Լանին նշել է, որ ցույցի նպատակը կառավարությանը հազարավոր ուսանողների ապագայի մասին հիշեցնելն է:

Tags: