Նյու Յորքում, Միշել Պիերայի բնակարանում, ջուրը բաց թողնելու պահին պայթել է զուգարանակոնքը, ինչի հետևանքով տանտերը բազմաթիվ վնասվածքներ է ստացել:
58-ամյա տղամարդու բնակարանում հոկտեմբերի 2-ին իրականացված աշխատանքներից հետո վերականգնվել է ջրամատակարարումը: Վերանորոգման աշխատանքների արդյունքը ստուգելու համար, տղամարդը ջուրը քաշում է` տեսնելու, թե ինչպես է այն լցվում զուգարանակոնքի ջրամանի մեջ: Դրա հետևանքը եղավ այն, որ տղամարդը բազմաբեկոր հախճապակուց բազմաթիվ կտրվածքներ ստացավ: Հիվանդանոցում նրա մարմնի վրա ավելի քան 30 կար դրեցին:
“Երբ միացրին ջուրը` ճնշումն օդաբուշտ էր ստեղծել, որը բարձրացել էր խողովակով (ու պայթյունի պատճառ դարձել): Դա այնքան անսպասելի էր: Մենք ստուգում ենք` հնարավոր էր արդյոք դրանից խուսափել ու նման դեպքեր էլի եղել են, թե ոչ”,-ասել է տունը սպասարկող ընկերության ներկայացուցիչը:
Իսկ Պիեռն այժմ զբաղված է դատարան հայց ներկայացնելու նախապատրաստությամբ, որ բարոյական ու ֆիզիկական վնասի փոխհատուցում ստանա: Նա ասել է, որ այժմ վախենում է զուգարանակոնքից օգտվել կամ էլ ջուրը քաշել ու դա անում է զուգարանի դռան ետևում պատսպարված` ջրի բռնակից կապած պարանի օգնությամբ:
