Հնդկաստանի ափերին մոտեցող հզոր ցիկլոնն իշխանություններին ստիպել է տարհանել ավելի քան 400 հազար մարդու: Տարերքն արդեն հարվածել է երկրի արևելյան նահանգներին` Օրիսսին ու Անդհրա-Պրադեշին:
Չնայած բոլոր նախազգուշական միջոցառումներին, “Ֆայլին”թայֆունի պատճառով արդեն մեկ մարդ է զոհվել: Նա մահացել է քամու տապալած ծառի պատճառով: 14 տարի առաջ, երկրում նման փոթորիկ է եղել. զոհվել է 10: Այս անգամ փրկարարներն անում են ամեն հնարավորը` նման դեպքերից խուսափելու համար:
Ֆիլիպիններում հզոր թայֆունի պատճառով 2,5 հազար մարդ է տարհանվել ու նույնիսկ հետաձգվել է Ջոն Քերիի այցելությունը:
Tags: թայֆուն