Նյու Յորքում նորից կարելի է ծխել

o_631401Նյու Յորք նահանգի բնակիչներին կրկին թույլատրել են ծխել հասարակական այգիներում ու լողափերին: Տվյալ արգելքը, որ իշխանություններն ընդունել էին  2013-ի փետրվարին`  ուրբաթ օրը վերացրել է Գերագույն դատարանը: Արգելքը վերաբերում էր 179 այգիների ու լողափերի և մարզահրապարակների, պիկնիկների ու քեմփինգների համար նախատեսված ու այլ տեսարժան վայրերի: Նյույորքյան հասարակական` “Քաղաքացիները ծխողների իրավունքների խախտման դեմ” կազմակերպությունը այդ կանոնները խտրականության դրսևորում  են համարում ու հասան դրանք վերացնելուն: Արդյունքում, դատարանը որոշեց, որ նահանգների իշխանությունները նման արգելք մտցնելու իրավասություն չունեին: Սակայն, առաջվա պես հենց Նյու Յորքի այգիներում ու լողափերին ծխելը կարգելվի: համապատասխան օրենքն ընդունվել է 2011-ին: Ծխախոտ կպցնել հասարակական վայրերում`սրճարան, ռեստորան, բար, գրասենյակ, խոշորագույն քաղաքում չի թույլատրվում արդեն 10 տարի: Ծխելու արգելքին ու առողջ ապրելակերպին վերաբերող այլ ձեռնարկների հեղինակը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է: Շատերը կարծում են, որ այդ ձեռնարկները խախտում են իրենց իրավունքները ու նույնիսկ քաղաքապետին “դայակ Բլումբերգ” են կոչում: Սակայն, մեծամասնությունը նրա առաջարկները պաշտպանում է, իսկ վիճակագրությունն էլ փաստում է դրանց օգուտի մասին:

Tags: