Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է, որ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի: Վերջին շաբաթների ընթացքում արդեն երկրորդն նավն է խորտակվում իտալական Լամպեդուզա կղզիների մոտ: Հայտնաբերվել է 27 դի, այդ թվում` 3 երեխաների: 203 մարդու փրկել են:
Մուսկատը հայտարարել է նաև, որ Մալթան ԵՄ մյուս անդամների կողմից “լքված “ է զգում ու պնդում է, որ եվրոպացիները պետք է գործի անցնեն: Նավաբեկության տեղում այժմ Իտալիայի ու Մալթայի փրկարարներն են աշխատում: Մալթայի վարչապետն առաջարկել է փոխել գործող միգրացիոն կանոնները: “Ես չգիտեմ, թե էլի քանիսը պետք է զոհվեն ծովում, որ վերջապես ինչ-որ բան արվի: Կանոնները պետք է փոխվեն: Կարող են դրանք խիստ կամ էլ մեղմ լինել, սակայն ներկայիս համակարգը չի աշխատում ու այն պետք է ուղղել”:
Tags: նավաբեկություն