Օպերատիվ իրավիճակն` ամփոփ

ոստիկանությունՀոկտեմբերի 11-ին, ժամը13.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ազատության պողոտայի 6 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Գ.-ին, որը 2006 թ. հոկտեմբերի 28-ից Ուկրաինայի Հանրապետության Կիևի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հետ ապօրինի առնչվելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 11-ին, ժամը19.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ Քասախ գետի կամրջի մոտ, իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.45-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Արա Պ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Հասրաթյան փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.30-ի սաահմաններում, Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ Արա Պ.-ի և նրա ընկեր Արթուր Հ.-ի հետ վիճաբանել են 1995 թ. ծնված Կառլեն Մ.-ն և նրա ընկերները: Վիճաբանության ընթացքում էլ Կառլեն Մ.-ն դանակով հարվածել է Արա Պ.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, Կառլեն Մ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Արտյոմ Վ.-ն՝ հայտարարելով, վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները կարճ ժամկետում պարզեցին իրողություն. Արտյոմ Վ.-ն ոչ թե վայր էր ընկել, այլ իր կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով գիշերը Կապանի Սպանդարյան փողոցում հարվածել էր բետոնյա պատնեշին:
Կատարվում է նախաքննություն:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 1948 թ. ծնված Լիպարիտ Գ.-ին, որը հոկտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

 

Tags: