Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Գյոյթեփե քաղաքում տանտերը կրակել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության լեյտենանտի վրա, որը վարձով ապրում էր իր տանը:
Ինչպես տեղեկացնում է “Հագին” կայքը, տանտիրոջ`Ֆահրադդին Սարդարովի և նրա բնակչի`23-ամյա լեյտենանտ Ասիմ Ազիզովի միջև վեճ է ծագել, որի արդյունքում Սարդարովի որդին` 31-ամյա Աբբասը, հրացանից կրակ է բացել և վիրավորել Ազիզովին: Միջադեպի հետևանքով Ազիզովին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կայքը հաղորդում է, որ համաձայն տեղի բնակիչների` վեճի պատճառը այն էր, որ Ազիզովը բակում հաճախ զբոսնում էր ներքնազգեստով, ինչն առաջացրել է տանտերերի և հարևանների դժգոհությունը:
Tags: ադրբեջան