Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ՝ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը: Լրագրողական գործունեության ողջ ընթացքում իր անաչառ վերլուծություններով ու երկրի քաղաքական, հասակակական, սոցիալական խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքով, մարդկանց օգնելու պատրաստակամությամբ մեր սիրելի Ժենյան այժմ ձեր օգնության կարիքն ունի: Նրա կյանքի միակ փրկությունը Գերմանիայի Քյոլնի հիվանդանոցում շտապ վիրահատության եւ բուժման կուրսն անցնելն է, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ` 60 հազար եվրո գումար: Ժենյայի առողջության համար նվիրաբերված ցանկացած գումարային օգնությամբ կարող եք փրկել նրա կյանքը: Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Գումարը կարող եք փոխանցել Գենոֆիա Մարտիրոսյանի անվամբ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հետեւյալ հաշվեհամարներին`
For USD transfers only Intermediary Bank: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS NEW YORK, USA SWIFT CODE: BKTRUS33 Fed Wire: 021001033 Beneficiary’s Bank: CJSC INECOBANK TUMANYAN STR. 17 YEREVAN, ARMENIA SWIFT CODE: INJSAM22 Beneficiary’s account: 20500 71639131020 Beneficiary’s Name: GENOFIYA MARTIROSYAN For EURO transfers only Intermediary Bank: DEUTSCHE BANK AG FRANKFURT, GERMANY SWIFT CODE: DEUTDEFF Beneficiary’s Bank: CJSC INECOBANK YEREVAN, ARMENIA SWIFT CODE: INJSAM22 Beneficiary’s account: IBAN: 20500 71639131040 Beneficiary’s Name: GENOFIYA MARTIROSYAN RUB Банк посредник: OAO “ПРОМСВЯЗЬБАНК”, МОСКВА, РОССИЯ БИК 044525555 К/СЧ 30101810400000000555 Получатель: /30111810700000689901 АОЗТ “ИНЕКОБАНК”, ЕРЕВАН, АРМЕНИЯ Для зачисления на счет: GENOFIYAMARTIROSYAN Р/СЧЕТ N 20500 71639131041 AMD Beneficiary’s Name: GENOFIYA MARTIROSYAN Beneficiary’s account: 2050071639131001
