«Ավելի մաքուր Երևան». քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

06_9582«էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում  կազմակերպվել է «Ավելի մաքուր Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես:

Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձևավորման և գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և մի շարք այլ  ոլորտներում կատարված նորարարական աշխատանքները: Մասնավորապես, նեկայացվել են էլեկտրոնային չվացուցակի  համակարգի սարքավորումները, գովազդային նոր՝ քաղաքային չափերին համապատասխանող վահանակները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրոլեյբուսը և այլ հետաքրքիր ցուցանմուշներ:

Կազմակերպիչները փաստել են, որ էքսպոն լավ հնարավորություն է հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնելու ընթացիկ տարվա ձեռքբերումները:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալու էին շտապել դպրոցականներ, երիտասարդներ, նաև՝ օտարերկրացի հյուրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն