Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ այս տարվա մայիս ամսից սկսած Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները, որոնք վերածվեցին հակակառավարական զանգվածային ցույցերի, չեն ազդել Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվի վրա: Փոխվարչապետի խոսքերով՝ Ստամբուլ այցելող զբոսաշրջիկների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ոչ միայն չի նվազել, այլ ընդհակառակը՝ աճել է: «Այս տարվա հունիս ամսին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը անցած տարվա համեմատությամն աճել է մեկ տոկոսով, իսկ օգոստոս ամսին` 10 տոկոսով»,-նշել է Բաբաջանը:
Այս տարվա մայիս ամսվա վերջից սկսած և երեք շաբաթ տևած հակաիշխանական բողոքի ակցիաները, համակելով ողջ Թուրքիան, իրենց վրա հրավիրեցին համաշխարհային հանրության ուշադրությունը: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները թուրքական ոստիկանությանը մեղադրեցին բիրտ ուժի կիրառման և մարդու իրավունքների խախտման մեջ:
Tags: թուրքիա