“Մենք կիսում ենք հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ) դիտորդների նախնական զեկույցում արտացոլված անհանգստությունը”,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Դևիդ Լիդինգտոնը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համատեղ զեկույցում, բացի տեխնիկական պատրաստվածության մասին դրական արձագանքներից և ընտրություններին հետևելուն քաղաքացիների ներգրավումից, լուրջ անհանգստություն է հայտնվում։
Նա նշել է, որ քվեարկության օրը եղել են բազմաթիվ խախտումներ։ “Դրական պահերից զատ, ես կիսում եմ նաև ԺՄԻԳ-ի անհանգստությունն առ այն, որ ընտրությունների անցկացման մակարդակը չի համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին”,-ասել է Լիդինգտոնը ։
Tags: ադրբեջան
