Շաբաթ օրը հազարավոր մարդիկ են հավաքվել Ադրբեջանի մայրաքաղաքում՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի վերընտրվելու դեմ, այդ ընտրությունները լայնորեն քննադատվել էին նաև միջազգային դիտորդական առաքելությունները:
Բաքվում հավաքված ցուցարարները պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունները և պաշտոնազրկել Ալիևին: Ալիևը իր հորը հաջորդել էր 2003 թ-ից՝ շարունակելով տասնամյակներ ձգվող դինաստիական իշխանությունը:
Բողոքի ցույցը գլխավորող պատմաբան Ջամիլ Հասանլին, որը ընդդիմության հիմնական թեկնածուն էր, ընտրություններում ստացել էր քվեների 6 տոկոսը, իսկ Ալիևը՝ 85:
Ոստիկանության հաշվարկներով՝ ցույցին մասնակցում էին 1500 մարդ, սակայն ընդդիմությունը հայտնում է, որ 8,000-10,000 մարդ էր հավաքվել: Այս ցույցին երեքից չորս անգամ քիչ թվով մարդ էր հավաքվել, քան 2003թ և 2008թ ընտրություններից հետո:
Հասանլին հայտնել է, որ այս կառավարությունը պետք է հեռանա և, քննադատելով Ադրբեջանի ընտրական կոմիտեի պաշտոնյաներին, հայտնել, որ նրանք ստանալու են իրենց պատիժը:
Հասանլին վերջին րոպեին է առաջադրվել որպես ընդդիմության թեկնածու, երբ ընդդիմության առաջին թեկնածուին Ռուսաստանի քաղաքացի լինելու պատճառով հրաժարվել էին գրանցել: Բազմաթիվ դիտորդներ պնդում են, որ նրա ընտրարշավը վատ է ծրագրված եղել:
Tags: ադրբեջան
