Պերուի մայրաքաղաք Լիմայի հարավարևելյան հատվածում ավտոբուս է ընկել գետը, որի հետևանքով մահացել է 50 մարդ՝ ներառյալ 13 երեխա:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը: Ավտոբուսը ճանապարհից գլորվել էր 200մ խորությամբ ձորը: Իշխանությունների տեղեկություններով՝ զոհվածների մարմինները հայտնաբերել են ընկնելու վայրից 100 մ հեռավորության վրա:
Փրկարար ծառայության աշխատակցի խոսքով՝ ոչ ոք չի փրկվել: Նա նաև նշել է, որ վթարի պատճառը հայտնի չէ:
Պերուական Անդերի մեծ բարձրության վրա գտնվող ճանապարհները վատ հռչակ են ձեռք բերել ավտոբուսների նմանատիպ վթարների պատճառով:
Tags: պերու
