Եթե կինը հակառակ սեռի մի քանի ներկայացուցչների հետ համբույրի փորձ ունի, հասարակությունը նրան չպիտի մեղադրի, քանի որ համբույրն է օգնում կնոջն անսխալ ընտրություն կատարել համապատասխան զուգընկեր գտնելու գործում:
Օքսֆորդի համալսարանի մասնագետների կարծիքով, համբույրի միջոցով են կանայք համեմատում ու գնահատում պոտենցիալ զուգընկերոջը` ենթագիտակցորեն յուրաքանչյուր տղամարդու հետ կապված հոտերն ու համերը վերլուծելով: Կանայք համբույրի միջոցով են գնահատում նաև պոտենցիալ ընտրյալի կրքոտությունն ու սեքսուալ տեմպերամենտը:
Իսկ ինչ վերաբերում է կայուն ռոմանտիկ հարաբերություններին, ապա համբույրները ծայրահեղ անհրաժեշտ են նաև ամուսնական զույգերին` երբեմնի կիրքը վերականգնելու համար:
Tags: ուսումնասիրություն
