Կիրակի Բիրյուլևոյի շրջանում մարդկանց ամբոխը բողոքի ակցիա է կազմակերպել, որը հանգեցրել է ՕՄՕՆ-ի հետ բախման: Անկարգությունների հետևանքով տուժել է 6 ոստիկան, այդ թվում` ՕՄՕՆ-ի գումարտակի հրամանատարը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 400 մարդու:
Ցուցարարները պահանջում են գտնել 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանողին. երիտասարդին դանակով սպանել են նրա ընկերուհու աչքի առջև: Նախնական տվյալներով, մարդասպանը կովկասցի է:
Tags: ցույց